
Ջուրը կէժանանա, սակայն՝ նախատեսվածից ավելի քիչ չափով

Վաղը՝ հունիսի 12-ին, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում տեղի կունենա աշխատանքային քննարկում «Երևան Ջուր» ՓԲԸ-ի կողմից մատուցվող ծառայություների սակագների ճշգրտման վերաբերյալ:
Ի տարբերություն գազի և էլեկտրաէներգիայի՝ ջուրը ապագայում կէժանանա, սակայն հենց էներգակիրների թանկացման հետևանքով այդ էժանացումը կլինի նախատեսվածից ավելի քիչ: «Երևան Ջուր» ՓԲԸ-ի կողմից ջրամատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման ծառայություների մատուցման սակագների ճշգրտման (վերանայման) արդյունքում «Երևան ջուր» ընկերությունը մայրաքաղաքի և հարակից որոշ բնակավայրերի խմելու ջրամատակարարման և կեղտաջրերի հեռացման ծառայության արժեքը 1 խոր. մետրի համար կնվազեցնի մոտ 4 դրամով՝ նախատեսված 8 դրամի փոխարեն։ Այսինքն, եթե այսօր ջուրն արժե մոտ 174 դրամ, ապա հուլիսի 8-ից նախատեսվում է գանձել 170 դրամ։