«Գեզի» այգու պատրվակով տարվում է մեծ խաղ. Էրդողան
Haqqin.az-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանն իր գլխավորած «Արդարություն ու զարգացում» կուսակցության (ԱԶԿ) ժողովում անդրադարձել է երկրում ընթացող բողոքի ակցիաներին.
«Վերջին երկու շաբաթվա ընթացքում մենք ականատես եղանք մի շարք մարգինալ խմբավորումների սադրիչ ելույթներին, որոնց աջակցում են որոշակի ուժեր թե՛ երկրի ներսում, թե՛ արտասահմանում:
Թուրքիայի բողոքի ակցիաները բաց աջակցություն են ստանում կապիտալ ունեցող մի շարք խմբերի, լոբբիստների, ինչպես նաև մեդիակորպորացիայի ներկայացուցիչների կողմից: «Գեզի» այգու պատրվակով տարվում է մեծ խաղ:
Նրանք ցանկանում են վնասել երկրի տնտեսությանը: Անհրաժեշտ է վերջ դնել նրանց գործողություններին, ովքեր թաքնվում են երիտասարդության հետևում: Ներկա դրությամբ զոհվել է 4 մարդ, որից 3-ը ցուցարներ են, իսկ մեկը՝ ոստիկան:
Տուժել է ոստիկանության ավելի քան 600 աշխատակից, ինչպես նաև բազմաթիվ քաղաքացիներ: Դուք տեսնում եք, թե ինչ վիճակում է Անկարան: «Գեզի» այգում շարունակում են գտնվել վրաններ, սակայն այդ այգին օկուպացիոն գոտի չէ:
Մեր քաղաքականությունը մշտապես հիմնված է եղել նրա վրա, որի հաշվի առնվի բնակչության ողջ 100 տոկոսի շահերը, և ոչ թե միայն 50 տոկոսի, որոնք իրենց քվեն տվել են մեզ»:
Էրդողանը հասկացնել է տվել, որ իշխանությունները չեն հրաժարվելու «Թաքսիմ» հրապարակի վերանորոգման ու վերակառուցման պլաններից, այդ թվում նաև Աթաթուրքի մշակութային կենտրոնի վերացումից: