
Վրաստանում նվազել է օտարերկրյա ներդրումների ծավալը

Грузия Online-ի փոխանցմամբ՝ 2013 թվականի առաջին եռամսյակին Վրաստանում կատարվել է 226 միլին դոլարի օտարերկրյա ներդրում: Այս մասին հայտնել է Վրաստանի վիճակագրության ազգային ծառայությունը: Վերջինիս հաղորդմամբ՝ այդ ցուցանիշը 40 միլիոն դոլարով ավելի պակաս է՝ համեմատած 2012 թվականի առաջին եռամսյակի հետ (269 միլիոն դոլար):
Նույն աղբյուրը հիշեցրել է, որ 2012 թվականի երկրորդ եռամսյակում Վրաստանում օտար ներդրումների ծավալը կազմել է 219 միլիոն դոլար, երրորդ եռամսյակում՝ 195 միլիոն դոլար և չորրորդ եռամսյակում՝ 181 միլիոն դոլար:
2013 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով՝ խոշորագույն ներդրողը Ճապոնիան է՝ 46.3 միլիոն դոլար, ապա գալիս են Ադրբեջանը (38.4 միլիոն դոլար) և Նիդերլանդները (34.9 միլիոն դոլար): Օտարազգիները հիմնականում ներդրումներ են արել Վրաստանի ֆինանսական, էներգետիկ ոլորտներում և լեռնահանքային արդյունաբերությունում: