Բաժիններ՝

Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի պաշտոնական կայքը։

Սերժ Սարգսյանը շնորհավորել է ՌԴ Նախագահին և եղբայրական ռուս ժողովրդին առաջիկա պետական տոնի՝ Ռուսաստանի օրվա կապակցությամբ: ՀՀ Նախագահը մաղթել է գործընկերոջը քաջառողջություն և հաջողություններ, իսկ եղբայրական ռուս ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն:

Նախագահներ Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը քննարկել են ռազմավարական դաշնակից պետությունների միջև հարաբերությունների խորացմանն ու բոլոր ոլորտներում համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930