Բաժիններ՝

Պուտինն ու Ասադը չեն ստել Սիրիային C-300 համալիրների մատակարարման շուրջ. REX

REX լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը մայիսի վերջին լիբանանյան Al-Manar հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ հաստատել էր, որ ռուսական C-300 զենիթա-հրթիռային համալիրներն արդեն իսկ հասցվել են Սիրիա:

Միևնույն ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 4-ին Եկատերինբուրգում հայտարարեց, որ C-300-ների մատակարարման վերաբերյալ Ռուսաստանի ու Սիրիայի միջև կնքված համաձայնագիրը դեռ իրագործված չէ:

Файл-РФ առցանց թերթի լրագրող Վլադիմիր Պոլյակովը հայտարարել է, որ երկու նախագահներն էլ ասել են ճշմարտությունը, քանի որ C-300-ները Սիրիա են հասցվել Բելառուսից: Գործակալության փորձագետ, պատմաբան ու քաղաքական գործիչ Դարյա Միտինան հաստատել է դա:

Այդ պատճառով էլ Մոսկվան, խոսելով «պայմանագրի կատարման» մասին, ամենայն հավանականությամբ, նկատի է ունեցել C-300-ների արդիականացված տարբերակների մատակարարումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս