
Իրանը Պարսից ծոցում ջուրն է իջեցրել Bayandor արդիականացված էսկադրոնային ականակիրը

Իրանական Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը կապիտալ վերանորոգման և նորագույն սպառազինությամբ հագեցման ավարտից հետո այսօր ջուրն է իջեցրել Bayandor արդիականացված էսկադրոնային ականակիրը:
Դա իրականացվել է երկրի հարավային ջրերում, դրան ներկա են գտնվել Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար, դերծովակալ Հաբիբոլլահ Սայարին և իրանական բանակի հրամանատար, գեներալ-մայոր Աթաոլլահ Սալեհին:
Չինովնիկների խոսքերով՝ Bayandor-ի շարք մտնելով ավելանում է երկրի տարածքային ջրերը պահպանող, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային ջրերի անվտանգությունն ապահովող իրանական ռազմանավերի հզորությունը: Սայարիի խոսքերով՝ այժմ էսկադրոնային ականակիրը պատրաստ է բաց ծովում առաքելություն կատարելուն:
Նշվում է, որ մայիսին էլ Սայարին հայտարարել էր, թե Bayandor-ը հագեցվել է նորագույն սարքավորմամբ՝ ներառյալ հրթիռները, տորպեդները, հրետանային ու հիդրոակուստիկ համալիրները և այլն: