Իրաքում «Ալ-Քաիդան» պատանդ է վերցրել 22 մարդու
France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հունիսի 10-ի երեկոյան մի շարք պայթյուններ են գրանցվել Իրաքի հյուսիսում գտնվող Մոսուլ քաղաքի ոստիկանատանը:
«Ալ-Քաիդա» ահաբեկչական կազմակերպության զինյալները Բաղդադից 75 կիլոմետր հյուսիս ընկած Խամրինի շրջանում առևանգել են 22 մարդու: Ծայրահեղականները կեղծ հսկիչ անցագրային կետ են տեղակայել խճուղու վրա՝ իրբրև թե տրանսպորտի ստուգման համար, ապա առևանգելով 22 մարդու՝ չքացել են անհայտ ուղղությամբ: Պատանդներից 7-ը սպանվել են, իրավապահներն արդեն իսկ հայտնաբերել են նրանց դիակները: Մնացյալի ճակատագիրն անհայտ է մնում:
Մեկ այլ շրջանում՝ Դիյալայում, այսօր առավոտյան ուժայինների ձեռնարկած հատուկ գործողությունների արդյունքում ոչնչացվել է «Ալ-Քաիդայի» տեղական մասնաճյուղի ղեկավարներից մեկը, ով ունեցած տվյալներով՝ կանգնած է եղել տեղաբնակների ու իրավապահների առևանգումների ու սպանությունների հետևում: