
2015 թվականին Ուկրաինայում SOCAR-ի ներդրումները կկազմեն ավելի քան 300 միլիոն դոլար

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ SOCAR Energy Ukraine ընկերությունը մտադիր է 2013-2014 թվականներին Ուկրաինայում ներդնել 150 միլիոն դոլար: Այս մասին հայտնել է SOCAR-ի մամուլի ծառայությունը:
Վերջինիս հաղորդմամբ՝ հաշվետու ժամանակահատվածում պլանավորված է Ուկրաինայում SOCAR-ի ավտոլիցքավորման համալիրների քանակը հասցնել մինչև 100-120-ի: Այդ նպատակով պահանջվող ներդրումների ծավալը կազմում է 150 միլիոն դոլար:
Իսկ ահա 2015 թվականին Ուկրաինայում SOCAR-ի ներդրումների ծավալը գերազանցելու է 300 միլիոն դոլարի սահմանագիծը: Ուկրաինայում SOCAR-ի ներկայացուցչությունը բացվել է 2008 թվականին, իսկ 2009 թվականին SOCAR-ն Ուկրաինայում արդեն իսկ ուներ մոտ 20 ավտոլիցքավորման համալիր: