
Հունիսի 10-ին Իրաքում իրականացված ահաբեկչությունների հետևանքով զոհվել է ավելի քան 70 մարդ

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հունիսի 10-ի երեկոյան պայթյուններ են գրանցվել Իրաքի հյուսիսում գտնվող Մոսուլ քաղաքի ոստիկանատանը: Իրավապահների ու բժիշկների տվյալներով՝ դրա հետևանքով զոհվել է առնվազն 24 մարդ՝ հիմնականում ոստիկանության աշխատակիցներ ու զինծառայողներ:
Պաշտոնական աղբյուրները հայտնել են, որ զոհվել է առնվազն 29 և վիրավորվել է 80 մարդ: Ռումբերը տեղակայված են եղել 5 ավտոմեքենայում: Պայթուցիկ մեխանիզմներն ակտիվացրել են մահապարտ-ահաբեկիչները: Բացի այդ, ոստիկանության շենքը հրթիռակոծվել է:
Ընդհանուր առմամբ, հունիսի 10-ին Իրաքի տարբեր քաղաքներում՝ գերազանցապես սուննիաբնակ շրջաններում, իրականացված պայթյունների հետևանքով զոհվել է ավելի քան 70 և վիրավորվել է ավելի քան 230 մարդ:
Դեռ ոչ մի կազմակերպություն չի ստանձնել այդ պայթյունների պատասխանատվությունը: ՄԱԿ-ի տվյալներով՝ այս տարվա մայիսին Իրաքում իրականացված ահաբեկչությունների հետևանքով զոհվել է ավելի քան 1000 մարդ: