Բաժիններ՝

Հրանտ Բագրատյան. «Բա ԱԺ-ն այդքան իջնի՞, սա ի՞նչ բիզնեսի ձև է»

Այսօր ԱԺ-ում շարունակվում է «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում արտոնություներ տրամադրելու օրինագծի քննարկումը: Ինչպես փոխանցում է Aravot.am-ը, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը կտրականապես դեմ է արտահայտվել նախագծին և բացատրել, թե ինչու. «Նախագծին դեմ եմ: Մարդիկ մեզնից փող են ուզում, չգիտես, թե ինչու: Ով է տեսել 80 մլն արտոնություն տան: Ասենք, մեքենա են բերելու, ո՞վ է վերահսկելու՝ քանի՞ մեքենա է բերելու, քանի՞ տոննա երկաթ է բերելու: Լսեք՝ ձև կա, չէ՞, աշխատելու: Թող գան լոբբինգ անեն: Թող հաշվեն՝ քանի՞ ուսուցիչ է լինելու: Ես խորհուրդ կտայի, որ ըտենց մեր բերանի ջրերը չվազեն, է՜ , արտասահմանյան դասատուների համար: Վա՞տ է, որ Դիլիջանում դպրոց լինի, չէ՛, թող լինի: Հիմա էլ եկել ասում են, ձեզնից ինչ ուզում ենք, թող տան: Բա ԱԺ-ն այդքան իջնի՞: Մենք մի բան հաստատ գիտենք՝ 80 մլն տալիս ենք իրանց, հետո՞: Ըտենց բան ա լինո՞ւմ: ԱԺ-ն իրավունք ունի՞ օրենք ընդունի՝ չիմանալով ինչի մասին: Տվեք մեզ արտոնություն, ես ձեզ լավագույն դպրոցները բերեմ, ի՞նչ կա դրա մեջ: Սա ի՞նչ բիզնեսի ձև է: Անընդհատ ասում են՝ ներդրումներ կան, չգիտեմ ինչեր կան, հետո՞ ինչ: Ես կարող եմ դեմ լինել, դուք կարող եք սա ընդունել, բայց ես չեմ հասկանում ձեւը: Գոնե իրենց հարց տայիք՝ պատկերացնո՞ւմ եք՝ ինչ եք առաջարկում, ո՞նց է հարկայինը աշխատելու դրանից հետո»: Հրանտ Բագրատյանը նաև զգուշացրեց , որ «վաղն էլ վարչապետը մի հատ ժողով կանի, կասի հարկային տեսուչներին, որ ինվեստորներին խանգարում եք, վերջ տվեք վարչարարությանը, ստուգումներ մի արեք, բայց այ սենց օրենք կընդունի: Սա ԱԺ է, եթե բան եք ուզում ասեք, գոնե ասեք՝ ինչ եք ուզում ասեք: Չի կարող այսպիսի օրենքի նախագիծ ընդհանրապես համարձակվի մտնի ԱԺ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս