
Պարսից ծոցի արաբական երկրները պատժամիջոցներ կսահմանեն «Հզբոլլահի» նկատմամբ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհուրդը պատժամիջոցներ է սահմանելու լիբանանյան «Հզբոլլահ» շիական շարժման դեմ:
Այս մասին նշված է տարածաշրջանային այդ կազմակերպության տարածած հայտարարությունում: Պատժամիջոցներն առնչվելու են Պարսից ծոցի երկրներում շարժման անդամներին կացության կարգավիճակ հատկացնելուն, ինչպես նաև ֆինանսական ու առևտրային օպերացիաներին:
Սիրիական ընդդիմությանն աջակցող Պարսից ծոցի արաբական երկրներն այդ քայլին գնացին այն բանից հետո, ինչ «Հզբոլլահը» սկսեց (Ալ-Քուսեյրի ճակատամարտ) ակնհայտորեն մասնակցել Սիրիական պատերազմին՝ Բաշար Ասադի կողմից: