
Բաթումի քաղաքապետը հրաժարական է տվել

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Բաթումի քաղաքապետ Ջեմալ Անանիձեն հրաժարական է տվել: Այսօր նա համապատասխան դիմում է ներկայացրել Բաթումի քաղաքային ժողովին, որն այդ հարցը կդիտարկի իր հերթական նիստում:
Այս մասին հայտնել է Բաթումի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը: Ջեմալ Անանիձեն մտադիր է այսօր մամուլի ասուլիս հրավիրել և հանդես գալ իր հրաժարականի մասին հայտարարությամբ:
Ջեմալ Անանիձեն Բաթումի քաղաքապետ է ընտրվել 2012 թվականի հոկտեմբերի 4-ին: 2010 թվականից նա հանդիսացել է Բաթումի փոխքաղաքապետ, իսկ մինչ այդ՝ Բաթումի քաղաքապետի ֆինանսական ծառայության ղեկավար: