
Վրաստանի խորհրդարանի նոր շենքում փլուզում է գրանցվել

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Քութայիսում գտնվող Վրաստանի խորհրդարանի նոր շենքում փլուզում է տեղի ունեցել: Քանդվել է շենքի զրոյական հարկի առաստաղի մի մասը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է խորհրդարանական ապարատի պետ Զուրաբ Մարակվելիձեն:
Վերջինիս խոսքերով՝ փլուզման պատճառ է հանդիսացել հրշեջ խողովակի վնասումը, որը հանգեցրել է ջրի ուժեղ արտահոսքի, ինչն էլ կործանել է շենքի պատերից մեկը:
Մայիսի վերջին Վրաստանի արդարադատության նախարարության Պետական աուդիտի ծառայությունը հաշվետվություն էր հրապարակել, որում նշված էր, որ 2009-2012 թվականներին Քութայիսում խորհրդարանի նոր շենքի կառուցումն իրականացվել է առանց համապատասխան թույլտվության և ֆինանսավորման միջոցների ոչ նպատակային օգտագործմամբ: