
Գերմանիայում աշխատանքի ժամին քնով ընկած բանկի աշխատակիցը սխալմամբ փոխանցել է ավելի քան 222 միլիոն եվրո

BBC-ի փոխանցմամբ՝ Գերմանիայի բանկի աշխատակիցն ավելի քան 222 միլիոն եվրո է փոխանցել՝ քնելով աշխատանքի ժամանակ: 48-ամյա տղամարդը պետք է կատարեր 64.2 եվրոյի փոխանցմում, սակայն քնով է ընկել՝ ձեռքերը ստեղնաշարի վրա դրած վիճակում:
Քնած ժամանակ սեղմելով «2» թվի վրա՝ նա փոխանցել է 222.222.222,22 եվրո:
Սխալը շուտով հայտնաբերվել է և ուղղվել է: Գերմանական ԶԼՄ-ների պնդմամբ՝ միջադեպը գրանցվել է 2012 թվականի ապրիլին, Ֆրանկֆուրտում: Աշխատանքի ժամին քնած աշխատակցի համար միջադեպի հետևանքների մասին ոչինչ չի նշվում: