Բաժիններ՝

Եգիպտոսը թույլ չի տա սպառնալ իր ջրային անվտանգությանը. Մուհամմեդ Մուրսի

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եգիպտոսի նախագահ Մուհամմեդ Մուրսին Ազգային կոնֆերանս է գումարել՝ կապված Նեղոսի ջրային պաշարների նկատմամբ Եգիպտոսի իրավունքների պահպանման հետ:

Իր ելույթում Մուրսին հայտարարել է, որ Եգիպտոսը դիտարկում է բոլոր տարբերակները՝ լուծելու համար այն սպառնալիքները, որոնք կարող է երկրին ներկայացնել Եթովպիայում Նեղոսի վտակներից մեկի վրա ամբարտակ կառուցելու մասին որոշումը:

Նա ընդգծել է, որ իրենք պատերազմի կոչ չեն անում, սակայն ոչ ոքի թույլ չեն տա սպառնալ իրենց ջրային անվտանգությանը: Բացի այդ, Մուրսին երկրի քաղաքական ուժերին կոչ է արել վերջ դնել իրենց տարաձայնություններին և համախմբվել՝ լուծելու համար այն սպառնալիքը, որը նրա խոսքերով՝ ներկայացնում է Եթովպիայում «Ռենեսանս» հիդրոէլեկտրակայանի կառուցումը.

«Եթե Նեղոսը նվազի անգամ մեկ կաթիլ, ապա այն կփոխարինվի մեր արյամբ»: Նշվում է, որ Եթովպիայի վարչապետը մայիսին հայտարարել է ամբարտակի կառուցման աշխատանքների սկսվելու մասին: Դրանից հետո Եգիպտոսը հայտարարել էր, որ դա սպառնում է իր ջրային անվտանգությանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս