
Պաղեստինի հարցը ողջ իսլամական աշխարհի կարևորագույն խնդիրն է. Դավութօղլու

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիան ու Ադրբեջանը բացառիկ կարևորություն են տալիս Պաղեստինյան հիմնախնդրին: Այս մասին այսօր Բաքվում Պաղեստինի վերաբերյալ անցկացվող միջազգային կոնֆերանսի ժամանակ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն.
«Մեծ կարևորություն ունի Ադրբեջանում այս կոնֆերանսի անցկացումը, որում քննարկվում է ողջ իսլամական աշխարհի կարևորագույն խնդիրը՝ Պաղեստինի խնդիրը»:
Դավութօղլուն հույս է հայտնել, որ այդ aշխատանքները կշարունակվեն հետագայում՝ Իսլամական համագործակցության կազմակերպության շրջանակներում:
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ կապված՝ Դավութօղլուն հայտարարել է, որ Թուրքիան ու Ադրբեջանը կոորդինացնում են իրենց գործողություններն այդ հարցի լուծման համար: