
Հայաստանի ազգային հավաքականի մարզումը «Պարկեն» մարզադաշտում (լուսանկարներ)

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հունիսի 10-ին Հայաստանի ազգային հավաքականն անցկացրեց նախախաղային մարզումը Կոպենհագենի «Պարկեն» մարզադաշտում: Թեթև նախավարժանքից հետո, թիմն անցկացրեց երկկողմանի խաղ: Մարզմանը մասնակցում էին բոլոր հրավիրված ֆուտբոլիստները, ինչպես նաև լեհական «Լեխիայի» պաշտպան Լևոն Հայրապետյանը, ով սակայն չի մասնակցի հանդիպմանը:
Հիշեցնենք, որ Դանիա-Հայաստան հանդիպումը կկայանա հունիսի 11-ին, ժամը 22:15-ին:
ՀՖՖ