Սիրիայում հաշտեցման բանակցություններին պետք է մասնակցեն նաև քրդերը. Սերգեյ Լավրով
Ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն անդրադարձել է Սիրիական հակամարտության կարգավորմանը.
«Սիրիական ընդդիմությունը պահանջում է Սիրիայի նախագահի պաշտոնից Բաշար Ասադի անպայմանորեն հեռացում: Սակայն տվյալ իրավիճակում առաջնահերթությունը պետք է լինի խաղաղ քաղաքացիներին փրկելը, ինչի համար էլ մնացյալ ամեն ինչը կսպասի: Արևմուտքի դիրքորոշումը լիովին կոռեկտ չէ, ես տեսնում եմ երկակի ստանդարտներ:
Եվրոպան ու ԱՄՆ-ը պայքար են հռչակում ահաբեկչության դեմ, սակայն չպետք է տուրք տալ որևէ ահաբեկչի: Եթե նա դեմ է բռնապետությանը, ապա պետք է պայքարի բոլոր բռնապետների դեմ:
Մենք դատապարտում ենք ուժի յուրաքանչյուր կիրառում, որը ստիպում է քաղաքացիներին տուժել: Կան պատմական օրինակներ, ինչպիսիք են մասնավորապես Լիբիական քաղաքացիական պատերազմն ու Իրաք ներխուժելը:
Ամեն դեպքում ապստամբներին կարելի է նստեցնել բանակցային սեղանի շուրջ, այդ թվում նաև նրանց, ովքեր երբեք չեն լքել Սիրիան, այս բոլոր տարիներին ապրել են Սիրիայի ժողովրդի հետ և քննադատական վերաբերմունք ունեն Ասադի վարչակարգի դեմ:
Նրանք պատկերացում ունեն, թե ինչ են ցանկանում տեսնել Սիրիայում: Մենք ցանկանում ենք, որ Սիրիան մնա միասնական պետություն, որպեսզի հարգվի այդ երկրի տարածքային ամբողջականության սկզբունքը:
Այդ պատճառով էլ անհրաժեշտ է, որ բանակցային սեղանի շուրջ, ի թիվս մյուսների, ներկայացված լինեն նաև քրդերը: Այդ խմբի ներկայացուցիչները հայտարարել են երկրի միավորմանն օգնելու իրենց ցանկության մասին»: