Բաժիններ՝

Ես և իմ կառավարությունը չենք աջակցում որևէ թեկնածուի. Ահմադինեժադ

Իրանական Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ կմասնակցի նախագահական ընտրություններին և իր քվեն կտա, ինչպես և յուրաքանչյուր այլ ընտրող.

«Ես և իմ կառավարությունը չենք աջակցում ոչ մի թեկնածուի: Ես ունեմ միայն մեկ քվե, և ես կօգտագործեմ այն, ինչպես և մյուսները»:

Ավելի վաղ Ահմադինեժադը հայտարարել է, որ աջակցում է իր մերձավոր դաշնակից Էսֆանդիար Ռահիմ Մաշաեիին, սակայն վերջինս թեկնածությունը չհաստատվեց Պահապանների խորհրդի կողմից:

Ահմադինեժադն ինքը չի կարող երրորդ անգամ անընդմեջ դառնալ երկրի նախագահ՝ համաձայն երկրի Սահմանադրության: Իրանի 11-րդ նախագահական ընտրություններն անցկացվելու են այս տարվա հունիսի 14-ին: Իրանի նախագահն ընտրվում է 4 տարով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս