![](/banners/BeFunky-design.jpg)
Մեկնարկել է ԵԽԽՎ Մոնիթորինգային հանձնաժողովի համազեկուցողների ադրբեջանական այցը
![](https://168.am/wp-content/uploads/2013/06/images-18.jpg)
Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ մեկնարկել է ԵԽԽՎ-ի Մոնիթորինգային հանձնաժողովի համազեկուցողներ Պեդրո Ագրամունտի ու Ջոզեֆ Դեբոնոյի այցն Ադրբեջան:
Իրենց հերթական ծանուցողական այցի շրջանակներում համազեկուցողները հանդիպումներ կունենան Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Օգտայ Ասադովի, ներքին գործերի և արդարադատության նախարարների, խորհրդարանում ներկայացված քաղաքական կուսակցությունների առաջնորդների հետ:
Բացի այդ, պլանավորված է, որ նրանք հանդիպելու են ԿԸՀ նախագահի, Գերագույն դատարանի նախագահի, գլխավոր դատախազի հետ: Համազեկուցողներն այցի արդյունքներով կտան մամուլի ասուլիս: Համազեկուցողներն Ադրբեջանը կլքեն հունիսի 14-ին: