Գյումրու բժշկական կենտրոնում արդեն կարող են տղամարդուն կին դարձնել

Ինչպես Aravot.am-ին տեղեկացրել է Գյումրու նորաբաց բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը, առաջիկայում իրենց հիվանդանոցը  ազգաբնակչությանը ծառայություններ կմատուցի  նաև պլաստիկ վիրահատությունների գծով: Այստեղ կանցկացվեն ինչպես պլաստիկ և ռեկոնստրուկտիվ վիրահատություններ`ճաղատության շտկում` նոր տեխնոլոգիայի կիրառմամբ,  դեմքի երիտասարդացում ոսկե թելերի միջոցով, քթի, ականջների, շրթունքների  ձևափոխման վիրահատություններ, այնպես էլ ինտիմ վիրահատություններ` կրծքագեղձի, առնանդամի չափի և ձևի շտկում և այլն: Իհարկե, այս ամենը  նորություն է Գյումրու բժշկության պատմության մեջ, սակայն առավել նորություն է այն, որ աշխատանքի է հրավիրվել այն պլաստիկ վիրաբույժը, ով մարդկանց սեռափոխ անելու պրակտիկա ունի: Նա, ըստ Արմեն Իսահակյանի, վիրահատել է տրանսսեքսուալների՝ նրանց կամքով դարձնելով լիարժեք կին կամ տղամարդ:  Վերջինս  երիտասարդ պլաստիկ վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու  Կարեն Պետրոսյանն է, ով  ներկայումս աշխատում է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պլաստիկ ռեկոնստրուկտիվ վիրաբուժության և միկրովիրաբուժության ամբիոնում ` համալսարանական թիվ 1 հիվանդանոցային համալիրում: Ըստ Գյումրու հիվանդանոցի տնօրենի,  նա հանրապետության երկրորդ քաղաքում կաշխատի իրավական պայմանագրով, այսինքն կվճարվի  քաղաքացիական ծառայություններ մատուցելու դիմաց:

Aravot.am

Տեսանյութեր

Լրահոս