Բաժիններ՝

Samsung-ը էժան սմարթֆոն է թողարկել

Samsung ընկերությունը հայտարարել է Galaxy Ace 3 էժան սմարթֆոնի թողարկման մասին: Այն ունի 4 դյույմանի էկրան, աշխատում է Android օպերացիոն համակարգով և ունի LTE աջակցում, գրում է computerra.ru-ն:

Հեռախոսի հիմնական պարամետրերն են՝ 1ԳՀց երկմիջուկանի պրոցեսոր, 5 Մպ տեսախցիկ, 1 Գբ օպերատիվ հիշողություն, 4Գբ ներկառուցված հիշողություն, էկրանի կետայնությունը 480 х 800 պիքսել է: Սարքն աշխատում է Android 4.2 օպերացիոն  համակարգով և ունի 2 SIM_ քարտի հնարավորություն:

Իսկ թե որքան կարժենա սարքը և երբ կհայտնվի վաճառքում, դեռևս չի հաղորդվում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս