Բաժիններ՝

Լեոնարդո ԴիԿապրիոն կմարմնավորի Ռասպուտինին

Ամերիկացի աշխարհահռչակ դերասան Լեոնարդո ԴիԿապրիոն կմարմնավորի ռուսական վերջին կայսր Նիկոլայ Երկրորդի ընտանիքի բարեկամ Գրիգորի Ռասպուտինին:

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ ֆիլմի սցենարի հեղինակը Ջեյսոն Հոլն է, պրոդյուսերները՝ Պիտեր Մորգանը, Ջենիֆեր Դևիսոն Կիլորանը և Կևին Մակկորմիկը: Ֆիլմը կնկարահանվի Warner Bros. ընկերության կողմից:

Ֆիլմի հիմքում ընկած է լինելու Ռասպուտինի խորհրդավոր պատմությունը՝ կայսերական ընտանիքի վրա նրա ազդեցության, 1916թ. նրա սպանության մասին:

Ռասպուտինի մասին շատ գեղարվեստական և նույնիսկ անիմացիոն ժապավեններ են նկարահանվել: Վերջինը 2011թ. էկրան բարձրացած ռուս-ֆրանսիական «Ռասպուտին» դրաման է՝ Ժերար Դեպարդյեի մասնակցությամբ:

Ֆիլմի ստեղծման ժամկետների մասին դեռևս ոչինչ չի նշվում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս