Nike-ը և Adidas-ը ստեղծում են 3D մարզակոշիկ
Սպորտային հագուստների և կոշիկի երկու հսկաներ` Nike-ը և Adidas-ը, հայտարարել են հեղափոխական տեխնոլոգիաներին անցնալու մասին: Նրանք նշել են, որ 3D տպագրություն միջոցով ստեղծում են սպորտային կոշիկներ։ Այս մասին գրում է «Իտառ Տասս»-ը:
Նշվում է, որ երկու ընկերություներն առաջին հերթին 3D տպագրության միջոցով «կարտադրեն» ներբաններ, որոնք ժամանակակից մարզակոշիկների ամենակարևոր բաղադրիչն են:
«Նորագույն տեխնոլոգիան մեզ թույլ է տալիս կրճատել արտադրության նախատիպի վրա ծախսվող ժամակահատվածը` 4-6 շաբաթից մինչև 1-2 օր»,- հայտարարել է Adidas-ի ներկայացուցիչը: «Եթե նախկինում այս գործով զբաղվում էր 12 մարդ, ապա այժմ ընդամենը 2-ն են»,- նշել է նա: