Բաժիններ՝

ԱՄՆ-ը կարող է սիրիական ընդդիմությանը զենք մատակարարելու մասին որոշումն ընդունել արդեն այս շաբաթ

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը կարող է արդեն իսկ այս շաբաթ որոշում ընդունել սիրիական ընդդիմությանը զենք մատակարարելու մասին: Այս մասին գործակալությանը հայտնել է պաշտոնական աղբյուրը: Վերջինիս տվյալներով՝ այդ հարցը գտնվելու է Սպիտակ տան նիստի օրակարգում, որը տեղի է ունենալու առաջիկա օրերին:

Սրանից առաջ էլ ամերիկյան Associated Press լրատվական գործակալությունը, վկայակոչելով ամերիկյան իշխանական կառույցներում իր աղբյուրները, հայտնել էր, որ Սիրիայում չափավոր ապստամբ խմբավորումներին զենք մատակարելու մասին որոշումը կարող է ընդունվել արդեն իսկ այս շաբաթ:

Գործակալության աղբյուրները վստահեցրել էին, որ պետքարտուղար Ջոն Քերին հետաձգել է այսօր նշանակված իր այցն Իսրայել և Մերձավոր Արևելքի այլ երկրներ՝ մասնակցելու համար Սպիտակ տան այդ պլանի քննարկմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս