Բաժիններ՝

Թե ինչպես «փարթիի կարոտ» դեռահասները հարձակվեցին մեկմիլիոնանոց տան վրա (լուսանկարներ)

Մեծ Բրիտանիայի Սասսեքս կոմսության քաղաքներից մեկում Ֆեյսբուք սոցիալական ցանցի միջոցով կազմակերպված խնջույքը վերածվել է իսկական քաոսի, երբ շուրջ 150 անկոչ հյուրեր ներխուժել են մեկ միլիոն ֆունտսերլիգ արժողությամբ առանձնատունը: Այս մասին հայտնում է բրիտանական «Daily Mail» պարբերականը:

Լրատվամիջոցը նշում է, որ փարթին, որը կազմակերպվել էր միջնակարգ դպրոցի քննական շրջանի ավարտի կապակցությամբ, եղել է մասնավոր` նախատեսված միայն տանտիրոջ ընկերների համար, սակայն երեկոյան ժամը 10-ին թանկարժեք առանձնատուն են ներխուժել անկոչ հյուրերը, որոնք հիմնականում դեռահասներ են եղել:

Ըստ «Daily Mail»-ի`տեսնելով այս ամենը և անհանգստանալով հյուրերի գնալով աճող քանակից` հարևանները դիմել են ոստիկանություն, որը դեպքի վայր է ուղարկել մեքենաներ, վարժեցված շներ և նույնիսկ ուղղաթիռներ: Փարթիի մասնակիցների և ոստիկանության միջև սկսվել են բախումներ,  ինչի հետևանքով վնասվել են ոստիկանական մեքենաները, իսկ կին ոստիկաններից մեկը քաշքշուկից հետո ստացել է վնասվածք:

Խնջույքի կազմակերպիչը, ում անունը չի նշվում, Թայմզ թերթի հետ զրույցում միջադեպի մասին նշել է. «Ես միջոցառման մասին հաղորդագրություն տարածքեցի Ֆեյսբուքում` մասնավոր հրավերներով, սակայն հավանաբար չափից ավելի մարդկանց հրավիրեցի: Հետո հրավիրվածներն էլ հրավիրեցին իրենց ընկերներին, ինչն էլ տվեց շղթայական ռեակցիայի էֆեկտ…Իմ ծնողները դեռ չեն վերադարձել, սակայն որևէ մեկը չի կարող ասել, թե որքան վնաս է կրել սրանից մեր տունը»:

Ավելացնենք, որ Սյուրրեյ շրջանի ոստիկանության ներկայացուցիչը հայտարարել է, որ դեպքի կապակցությամբ ձերբակալվել է 3 հոգի, իսկ դեռահասները, որոնք մասնակցել էին փարթիին, ակտիվորեն քննարկել են այն Թվիթեր սոցիալական կայքում:

party1 party2 party3 party4

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս