Գիտնականներն առաջին անգամ նկարահանել են «ծովային օձ» հիշեցնող լեգենդար ձկանը (տեսանյութ)
Journal of Fish Biology-ի փոխանցմամբ՝ առաջին անգամ հաջողվել է բնական միջավայրում նկարահանել «ծովային օձ» հիշեցնող լեգենդար ձկանը: Գիտնականները նրան հայտնաբերել են 463 մետր խորության վրա:
Լուիզիանայի համալսարանի կենսաբանները 2008 թվականից փորձում են «հետևել» այդ ձկանը, որը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես ներկայումս գոյություն ունեցող ոսկրային խոշորագույն ձուկ (նրա երկարությունը կարող է կազմել մինչև 17 մետր): Նրանք այս ողջ ընթացքում աշխատել են Մեքսիկական ծոցում՝ BP, Shell, Chevron ընկերությունների հորատման վայրերում և ի վերջո հայտնաբերել են նրան:
Կենսաբանների տեսադաշտում հայտնված ձկան երկարությունը կազմել է 5-10 մետր: Նշվում է, որ ձուկն ապրում է 200-1000 մետր խորության վրա: Այն 1772 թվականին հայտնաբերել է նորվեգացի կենսաբան Պետեր Ասկանիուսը: