Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ պաշտոնյաների
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 10-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանին:
Հանդիպմանը քննարկվել են Արցախում գիտության եւ կրթության զարգացմանը եւ այս ոլորտում երկու հայկական հանրապետությունների փոխգործակցությանը վերաբերող հարցեր:
Երկուստեք նշվել է համագործակցության լայն դաշտի եւ հնարավորությունների առկայությունը ու դրանց արդյունավետ օգտագործման անհրաժեշտությունը:
Հանդիպմանը ներկա էին Արցախի Հանրապետության կրթության եւ գիտության նախարար Սլավա Ասրյանը, պաշտոնատար այլ անձինք:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 10-ին ընդունել է նաև Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանին:
Հանդիպմանը քննարկվել են պետական գույքի կառավարման ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցությանը եւ միջգերատեսչական կապերի խորացմանն առնչվող մի շարք հարցեր:
Նախագահ Սահակյանը նշել է, որ Արցախում պետական գույքի կառավարման ոլորտում նախատեսվում է իրականացնել մի շարք բարեփոխումներ` ուղղված կատարվող աշխատանքների արդյունավետության բարձրացմանը եւ այս համատեքստում կարեւորել է Հայաստանի Հանրապետության համապատասխան կառույցների հետ սերտ համագործակցությունը եւ փորձի փոխանակումը:
Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, կառավարության աշխատակազմի ղեկավար Լեւոն Գրիգորյանը:
ԼՂՀ նախագահի պաշտոնական կայք