Այս շաբաթ դոլարի փոխարժեքը 420 դրամից չի անցնի
Անցած շաբաթ ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը NASDAQ OMX Armenia բորսայում նվազել է 0.97%-ով` հասնելով մինչև 413.44 դրամի: Շաբաթվա ընթացքում առուվաճառքի ծավալները կազմել են 8.88 մլն դոլար, ինչը 47.52%-ով քիչ է նախորդ շաբաթվա ծավալներից: Բորսայի FOREX CLUB-ի վերլուծաբան Միքայել Վերդյանը 168.am-ի հետ զրույցում դոլարի փոխարժեքի նվազումը պայմանավորեց բնակչության ու բիզնեսի կողմից պահանջարկի անկմամբ, ինչպես նաև դրա նպաստել է միջազգային FOREX շուկայում հայկական դրամի գրավչության ավելացումը:
Ընթացիկ շաբաթվա մեջ ամերիկյան արժույթի փոխարժեքը, ամենայն հավանականությամբ, կկայունանա կամ կարող է մի քիչ բարձրանալ` միջազգային շուկայում կանխատեսվող դոլարի` իր հիմնական մրցակիցների հանդեպ դրական դինամիկայի ֆոնի վրա: Միաժամանակ, շուկայի մասնակիցները զգուշանում են դոլարի վաճառքի ծավալների կտրուկ ավելացումից: Վերլուծաբանի կանխատեսմամբ` Հայաստանում ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքն այս շաբաթ կգտնվի 413-418 դրամի միջակայքում:
Հավելենք, որ նախորդ շաբաթ ներբանկային արժութային շուկայում առևտրային բակերի կողմից արտարժույթի վաճառքի ծավալները կրճատվել էին 67.96%-ով՝ կազմելով 2,392 մլն դոլար: