Բաժիններ՝

Ծառուկյանը՝ Սուրիկ Խաչատրյանի միջադեպի մասին. «Պարտադիր պետք է պատժեն, որ նման դեպք այլևս չկրկնվի»

Այսօր խորհրդարան էր եկել ԲՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Ծառուկյանը: Ինչպես գրում է Aravot.am-ը, նա սկզբում չի պատասխանել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած միջադեպին վերաբերվող հարցին։ Սակայն ավելի ուշ՝ երեք լրագրողների հետ զրույցի ընթացքում անդրադառնալով այս հարցին, ասել է.

«Դա ցավալի է երկրի համար, կորուստ է եղել և այն ցավալի է բոլոր կողմերի համար: Դրա համար բոլորս պետք է համբերատար սպասենք` կան տուժողներ, կան վկաներ, որ համապատասխան իրավապահ մարմինները քննությունը կատարեն: Եվ պարտադիր պետք է պատժեն, որ նման դեպք այլևս չկրկնվի»: 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս