Բաժիններ՝

Վրաց լեյբորիստները պահանջում են հանրաքվե անցկացնել Աֆղանստանից զինծառայողների դուրս բերման շուրջ

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի Լեյբորիստական կուսակցությունը դիմել է ԿԸՀ-ին՝ Աֆղանստանում վրացի խաղաղապահների գտնվելու նպատակահարմարության շուրջ հանրաքվե անցկացնելու համար:

Կուսակցության տարածած հայտարարությունում նշված է, որ Լեյբորիստական կուսակցությունը պահանջում է ավարտել աֆղանական աղետը և զորքերը դուրս բերել օտար պատերազմից: Լեյբորիստների կարծիքով՝ եթե իշխանությունները չեն պատրաստվում լուծել այդ հարցը, ապա դա պետք է լուծի վրաց ժողովուրդը:

Լեյբորիստական կուսակցության նախագահ Շալվա Նաթելաշվիլին հայտարարել է, որ իրենք պահանջում են հոկտեմբերին նախագահական ընտրություններ անցկացնելու հետ մեկտեղ անցկացնել նաև հանրաքվե՝ կապված Աֆղանստանից վրացի զինվորականների դուրս բերման հետ:

Հիշեցնենք, որ Վրաստանն Աֆղանստանում ISAF-ի խաղաղապահ առաքելությանը մասնակցում է 2009 թվականի օգոստոսից: Ներկա դրությամբ Աֆղանստանում գտնվում է 1545 վրացի զինծառայող: Աֆղանստանում ցայժմ զոհվել է 29 վրացի զինծառայող:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս