Ռուսաստանը պարտավոր է Թուրքիային իրազեկել սևծովյան նեղուցներով Սիրիային C-300 համալիրներ ուղարկելու մասին. Today’s Zaman

Թուրքական Today’s Zaman թերթի փոխանցմամբ՝ Ռուսաստանը ցայժմ Թուրքիայի իշխանություններին չի իրազեկել Սիրիային C-300 զենիթա-հրթիռային համալիրներ մատակարարելու հարցում Բոսֆոր ու Դարդանել նեղուցների օգտագործման պլանների մասին: Այս մասին թերթին հայտնել են թուրքական դիվանագիտական աղբյուրները:

Թուրքական թերթն ընդգծել է, որ 1936 թվականին կնքված Մոնտրեի կոնվենցիայի համաձայն, ռուսական կողմը պարտավոր է 15 օր առաջ նախապես իրազեկել նեղուցներով զենքի ու զինամթերքի փոխադրման պլանի մասին: Կոնվենցիայի համաձայն, Թուրքիան ամբողջովին վերահսկում է Բոսֆոր և Դարդանել նեղուցները և կանոնակարգում է դրանցով ծովային ողջ տարանցման գործընթացը:

Թուրք անանուն չինովնիկը թերթին հայտնել է. «Եթե կա փոխադրման հնարավորություն, ապա Ռուսաստանի ԱԳՆ-ը պարտավոր է իրազեկել մեզ: Հակառակ դեպքում Թուրքիան իրավունք ունի միջամտել և առգրավել նավի վրա եղած զենքն ու զինամթերքը, որն անմիջական սպառնալիք է ներկայացնում երկրի անվտանգության համար:

Ռուսաստանը երբեմն թույլտվություն է հայցում նեղուցներով իր ռազմանավերի անցման համար: Դիմումները ներառում են տեղեկատվություն փոխադրվող զինամթերքի մասին, փոխադրման պատճառի և նավի վերջնական նշանակման վայրի մասին:

Թուրքական կողմը նաև իրավունք ունի բարձրանալ յուրաքանչյուր նավի վրա՝ հետաքննություն անցկացնելու համար, ինչը կարող է հանգեցնել դիվանագիտական ճգնաժամի»:

Տեսանյութեր

Լրահոս