Բաժիններ՝

Հնդկաստանը մտադիր է ստեղծել զինվոր-ռոբոտներ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հնդկաստանի պաշտպանական հետազոտությունների ու մշակումների կազմակերպությունը (DRDO) մտադիր է ստեղծել «մարտական ռոբոտներ», որոնք օժտված կլինեն արհետսական ինտելեկտի «բարձր մակարդակով»:

Պլանավորված է այդ ռոբոտներն օգտագործել անհանգիստ շրջաններում իրականացվող գործողություններում, ինչը մասնավորապես վերաբերում է վիճելի Քաշմիր և Ջամու նահանգներում Հնդկաստանի ու Պակիստանի բանակների բաժանարար գծին:
Ենթադրվում է, որ ռոբոտներն ունակ կլինեն միմյանցից տարբերակել «յուրայինին» և «օտարին»:

DRDO-ի ղեկավար Այնաշ Չանդերը հայտարարել է, որ ցամաքում և օդում պատերազմի ապագան չի ենթադրում մարդկանց մասնակցություն: Նա հավելել է, որ սկզբնական շրջանում զինվոր-ռոբոտները միայն օգնելու են զինծառայողներին, սակայն հետագայում ընդլայնվելու են նրանց գործառույթները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս