Բաժիններ՝

Սիրիայում իսլամիստները ծնողների առջև մահապատժի են ենթարկել աստվածանարգության մեջ մեղադրվող դեռահասին

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի դեմ մարտնչող զինյալները նախօերին Հալեպ քաղաքում մահապատժի են ենթարկել 15-ամյա մի տղայի, ինչն իրականացվել է վերջինիս ծնողների առջև:

Ապստամբները դեռահասին մեղադրել են աստվածանարգության մեջ և մահապատժի են ենթարկել: Այս մասին հայտնել է Syrian Observatory for Human Right կազմակերպությունը: Վերջինիս տվյալներով՝ մահապատիժն իրականացրել է կրոնական ծայրահեղականություն քարոզող «Ջաբհաթ ան-Նուսրա» խմբավորումը:

Նշվում է, որ 15-ամյա Մուհամմեդ Կատաան սուրճ էր վաճառում Հալեպի շրջաններից մեկում: Ապստամբները պնդում են, որ օրեր առաջ տեղի ունեցած փողոցային վեճի ժամանակ դեռահասն օգտագործել է հետևյալ նախադասությունը. «Անգամ եթե Մուհամմեդ մարգարեն իջնի երկիր, ես չեմ դառնա հավատացյալ»:

Դա հասել է զինյալներին, որոնք էլ գնդակահարել են նրան՝ չնայած դեռահասի մոր հավաստիացումներին, որ երեխան մասնակցել է հակակառավարական ակցիաներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս