
Ռաֆայել Նադալն ութերորդ անգամ դարձավ Roland Garros-ի հաղթող

Ֆրանսիայի բաց առաջնության եզրափակչում իսպանացի Ռաֆայել Նադալը հաղթանակ տոնեց իր հայրենակից Դավիդ Ֆերերի նկատմամբ՝ երեք սեթում առավելության հասնելով 6:3, 6:2, 6:3 հաշվով:
Հետաքրքրական է, որ մինչ եզրափակիչ հասնելը Ֆերերը չեր զիջել ոչ մի սեթում:
Այս հաղթանակը Նադալի համար ութերորդն էր Roland Garros-ում, և տասներկուերորդը՝ Մեծ սաղավարտի մրցաշարերում: Մեծ սաղավարտի մրցաշարերից մեկում հաղթանակների ցուցանիշով իսպանացին շրջանցեց շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերին, ով Ուիմբլդոնում հաղթել է 7 անգամ:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը