Բաժիններ՝

Վարկավորման տեմպերը շաբաթվա կտրվածքով թուլացել են

Մայիսի 27-ից հունիսի 2-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 35.4 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 46.1 մլն ԱՄՆ դոլար: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունը։

Հիշեցնենք, որ Մայիսի 20-26-ն ընկած ժամանակահատվածում վարկավորման ծավալներն ավելի մեծ են եղել։ Բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 37 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 51.4 մլն ԱՄՆ դոլար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս