Բաժիններ՝

Արմեն Դավիթյանը Մոսկվա է հրավիրել Բրեդ Փիթին և կարող է ստանալ 46 միլիոն դոլար

Ռուսաստանի Դաշնության Կինոյի հիմնադրամը հրապարակել է ռուսական կինոարտադրության 13 առաջատարներ ընկերությունների ցուցակը:

Lenta.ru-ի փոխանցմամբ, կինոստուդիաների ընտրության չափանիշ է հանդիսացել այդ ընկերությունների նկարահանած ֆիլմերի հաջողությունը հանդիսատեսի մոտ: Առաջատար կինոընկերությունների հնգյակում տեղ է գտել նաև հայազգի կինոգործիչներին պատկանող «Ցենտրալ պարտներշիփ» ընկերությունը, որի նախագահն Արմեն Դավիթյանն է:

Կինոյի հիմնադրամի հրապարակած վերոնշյալ ցուցակում ընդգրկված ընկերությունները հնարավորություն ունեն մասնակցել հիմնադրամի մրցույթին և ստանալ 1,5 միլիարդ ռուբլու (մոտ 46 միլիոն դոլար) ֆինանսական աջակցություն:

Ի դեպ, հունիսի 20-ին Մոսկովյան միջազգային կինոփառատոնի բացման արարողությանը «Ցենտրալ պարտներշիփ» ընկերությունը Մոսկվա է հրավիրել Բրեդ Փիթին, ով կմասնակցի «Աշխարհների պատերազմ Z» ֆիլմի պրեմիերային:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս