Բաժիններ՝

Սիրիական բանակը ճնշել է Ալ-Քուսեյրի շրջանում զինյալների դիմադրության վերջին օջախը

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ սիրիական զորքերը ճնշել են Ալ-Քուսեյր քաղաքի շրջանում զինյալների դիմադրության վերջին օջախը:
Բաշար Ասադի զորքերը զինյալներից մաքրել են քաղաքին հարակից Բուեյդա բնակավայրը: Դա տեղի է ունեցել Ալ-Քուսեյրի վրա սիրիական բանակի կողմից վերահսկողության հաստատումից 4 օր անց:

Նշվում է, որ զինյալները ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող Ալ-Քուսեյրի վրա վերահսկողություն էին հաստատել ավելի քան մեկ տարի առաջ: Ալ-Քուսեյրի համար ճակատամարտը մեկնարկել էր այս տարվա մայիսի կեսերին, որը տևեց մոտ 20 օր և ավարտվեց սիրիական բանակի հաղթանակով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս