Բաժիններ՝

Հայտնի են դարձել Փհենյանի ու Սեուլի միջև բանակցությունների անցկացման ժամկետն ու վայրը

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԿԺԴՀ-ի և Հարավային Կորեայի միջև աշխատանքային բանակցությունները մեկնարկելու են հունիսի 9-ին, սահմանային Փխանմունջոմ գյուղում: Այս մասին հայտարարել է Հարավային Կորեայի միավորման նախարարությունը:

Կողմերը պայմանավորվել են տվյալ միջոցառմանն ուղարկել երեքական պատվիրակ, որոնք կնախապատրաստեն նախարարների մակարդակով երկկողմ հանդիպում: Ակնկալվում է, որ այդ հանդիպումը տեղի է ունենալու հունիսի 12-ին, Սեուլում:

Երկխոսություն սկսելու առաջարկը ստացվել է հունիսի 6-ին: Սկզբնական շրջանում Փհենյանն առաջարկել է որպես աշխատանքային հանդիպման վայր ընտրել Կեսոնի արդյունաբերական գոտին, սակայն Սեուլը կարողացել է նրան համոզել, որ Փխանմունջոմն ավելի լավ տարբերակ է:

Ակնկալվում է, որ բանակցությւոնների օրակարգում են գտնվելու Կեսոնի արդյունաբերական համալիրի բացումը, Կիմգանսան լեռներում հանգստավայրի աշխատանքների վերականգնումը և 1950-1953 թվականներին տեղի ունեցած Կորեական պատերազմի հետևանքով սահմանի տարբեր կողմերում հայտնված ընտանիքների միավորման շարունակումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս