Ադրբեջանը պատրաստ է գազ վաճառել Հայաստանին. Ռովնագ Աբդուլաև (տեսանյութ)

Ադրբեջանական ANS հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ Ադրբեջանի Հանրապետության պետական նավթային ընկերության (SOCAR) նախագահ Ռովնագ Աբդուլաևը տեղական ԶԼՄ-ների բնորոշմամբ սենսացիոն հայտարարություն է արել: Նա, մասնավորապես, չի բացառել, որ իրենք կարող են գազ վաճառել Հայաստանին.

«Ադրբեջանը կարող է գազ մատակարարել Հայաստանին: Եթե Հայաստանը գազի հարցում օգնության խնդրանքով դիմի մեզ, ապա անկասկած է, որ մենք նրանց կօգնենք գազային հարցում: Ադրբեջանը գիտակցում է իր տարածաշրջանային դերը»:

Նշվում է, որ ներկայումս Ադրբեջանը Վրաստանին 1000 խորանարդ մետր գազը վաճառում է 230 դոլարով:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930