Քեմալ Քըլըչդարօղլուն քաղաքացիներին կոչ է արել տուրք չտալ սադրանքներին
CNN Türk-ի փոխանցմամբ՝ընդդիմադիր«Ժողովրդա-հանրապետական» կուսակցության (ԺՀԿ) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն երկրի քաղաքացիներին կոչ է արել տուրք չտալ սադրանքներին:
Քըլըչդարօղլուի խոսքերով՝ մարդիկ հոգնել են լարվածությունից, ինչը հետևանք է վերջին օրերի իրադարձության: Նա հավելել է, որ Թուրքիայում կան խմբավորումներ, որոնք շահագրգռված են հեղաշրջում իրականացնելու մեջ:
Վարչապետ Էրդողանը երեկ հայտարարել է, որ իրենք 2-3 ամիս առաջ էին իրազեկվել առաջիկա ակցիաների մասին, սակայն չէին պատկերացրել, որ դրա համար առիթ կարող է ծառայել «Գեզի» այգու վերակառուցումը: