Բաժիններ՝

Իրանը կարող է առաջիկա ամիսներին նոր արբանյակ ուղարկել տիեզերք

Իրանական Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը կարող է տարվա առաջին կիսամյակի վերջում (սեպտեմբերի 22) տիեզերք ուղարկել SharifSat արբանյակը: Այս մասին հայտարարել է Թեհրանի Տեխնոլոգիական համալսարանի ղեկավար Ռոոստ Ռեզա Ազադը:

Վերջինիս խոսքերով՝ ներկայումս մշակվում է արբանյակի համակարգը: SharifSat-ը տիեզերք է ուղարկվելու Safir-1 հրթիռակրով: Արբանյակն արձակվելու է 500 կիլոմետր բարձրության վրա: Այն կշռելու է առնվազն 50 կիլոգրամ:

Ապրիլին Իրանի տիեզերական գործակալության ղեկավար Համիդ Ֆազելին ապրիլին հայտարարել էր, որ այս տարի ուղեծիր է արձակվելու երկու արբանյակ: IranSat-I արբանյակը արձակվելու է 2016 թվականին, IranSat-II-ը՝ 2017 թվականին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս