Բաժիններ՝

Վահագն Խաչատրյանը չի ողջունում նվազագույն աշխատավարձի բարձրացումը

Հուլիսի 1-ից նվազագույն աշխատավարձի 10.000 դրամի բարձրացումը քաղաքացիներն որեւէ դրական առումով չեն զգալու։ Այսօր «Ա1+»-ի հետ զրույցում նշեց ՀԱԿ անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը։

«Դրա ազդեցությունը մենք կզգանք միայն բացասական, որովհետեւ փոքր եւ միջին բիզնեսն է, որ հիմնականում ցածր աշխատավարձ են տալու, կպարտադրեն նրանց, որը կբերի լրացուցիչ գների աճի»,- նշեց պարոն Խաչատրյանը։

Կառավարությունը սահմանել է նվազագույն աշխատավարձի շեմ՝ 40. 000 դրամ, որը նվազագույն սպառողական զամբյուղից էլ պակաս է։

«Ուղղակի դա հերթական պոպուլիստական քայլն է, ես միշտ ասել եմ, որ կառավարությունը ավելի պոպուլիստ է, քան ընդդիմությունը, մենք որեւիցե ձեւով առանց հիմնավորումների, նման հայտարարություններ չէինք անի»,- նշեց Վահագն Խաչատրյանը։

Իսկ գազի եւ էլեկտրաէներգիայի գնի բարձրացումից հետո իրականում ռեալ աշխատավարձի նվազում է տեղի ունենում, հատկապես բյուջետային աշխատողների, կենսաթոշակառուների համար։

«Սա ուղղակի ուշադրություն շեղելու , իբրեւ նրանք մեր մասին մտածելու քաղաքականություն է։ Ես ուղղակի խորհուրդ կտամ վախենալ այն իշխանավորներից, ովքեր չափից ավելի հոգատար են իրենց քաղաքացիների հանդեպ, այդպես չի լինում»,- եզրափակեց Վահագն Խաչատրյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս