«Զառամյալ ծերուկը մերթընդմերթ անտանելի է դառնում». Զարուհի Փոստանջյանը՝ Գալուստ Սահակյանի մասին
Օրեր առաջ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի հայտարարությունն՝ ուղղված «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանին, մեծ աղմուկ էր բարձրացրել, որակվել որպես վիրավորանք. անգամ խոսք գնաց այն մասին, որ «Ժառանգությունը» հնարավոր է՝ դիմի ԱԺ Էթիկայի հանձնաժողով:
168.am-ի հետ զրույցում Զարուհի Փոստանջյանն` ի պատասխան այն հարցին, թե իսկապես պատրաստվո՞ւմ է Գալուստ Սահակյանի խոսքերի համար էթիկայի հանձնաժողով դիմել, պատասխանեց. «Գալուստ Սահակյանին վերաբերվում եմ ինչպես զառամյալ ծերուկի, որը մերթընդմերթ անտանելի է դառնում»: Հարցին, թե նրա խոսքերը վիրավորական չէի՞ն իր համար, Զ. Փոստանջյանը պատասխանեց. «Ես նրան ըմբռնումով եմ մոտենում` ծերուկ է, պատահում է»:
Հիշեցնենք, որ Գալուստ Սահակյանը հայտարարել էր. «Երկրի գլխավոր դատախազից դժգոհ են լինում միայն հանցագործները, և այդ առաքինի տիկնոջը պետք է սովորեցնել, որ ԱԺ-ն մայրուղի չէ, որ մեքենա կանգնեցնեն, ու մեքենաները չկանգնեն, դրանից նեղանան»: