
Ալիևի Facebook-ի էջը փակ է Հայաստանի համար (տեսանյութ)

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի Facebook-ի էջը՝ http://www.facebook.com/PresidentIlhamAliyev արգելափակված է ՀՀ տարածքում: Այս իրողությունը երեկ ֆիքսել է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը: Նա նշեց, որ այս մասին տեղեկացել է ադրբեջանցի լրագրողից և մասնավորապես`Apa.az-ի հայտարությունից, որում գրված է, որ քաղաքացիները կարող են հարցեր ուղղել Ադրբեջանի նախագահին Facebook-ի էջում և պատասխաններ կստանան (հայտարարությունն այստեղ)։
Նրանք այդ ամենն արել են հավանաբար, որպեսզի հայերը չմտնեն այդ էջ, սակայն հաշվի չեն առել, որ հայերը միայն Հայաստանում չեն ապրում: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Սամվել Մարտիրոսյանը` նշելով, որ Facebook-ը տալիս է նման հնարավորություն, որ առանձին գրառում կամ էջ ինչ-որ երկրների համար փակ լինի, իսկ որոշների համար՝ բաց:
«Ալիևի Facebook-ի էջը ԼՂՀ տարածքում բնակվողների մի մասի համար բաց է, իսկ մյուսների համար այն փակ է՝ նայած, թե ինչ կապից են օգտվում»,- ասաց Ս. Մարտիրոսյանը`նշելով, որ Ադրբեջանին պատկանող IP-ները բաց են:
Նշենք, որ Ալիևի ֆեյսբուքյան էջն ունի 181 000 հավանող (like):
Ի դեպ, Facebook-ում կարելի է հանդիպել նաև Ալիևի մեկ այլ էջի` https://www.facebook.com/prezident.ilham.aliyev, որն ունի 1420 հավանող (like), սակայն բնականաբար Ալիևի պաշտոնական Facebook-ի էջն ավելի շատ like-եր ունեցողն է:
Այս մասին տեսանյութը` Սամվել Մարտիրոսյանի YouTube-ի ալիքից: