
Իսլամական հեղափոխությունից հետո անցկացված բոլոր ընտրությունները եղել են արդար. Իրանի ՆԳՆ

Իրանական Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի ներքին գործերի նախարար Մոսթաֆա Մոհամմադ Նաջարը խոստացել է, որ առաջիկա նախագահական ընտրությունները կանցկացվեն ազնիվ մթնոլորտում:
Նաջարն այդ հայտարարությունն արել է Թեհրանում՝ ուրբաթօրյա աղոթքից հետո: Նա հավելել է, որ որևէ կուսակցություն չի կարող ներազդել ընտրական գործընթացի վրա: Նաջարն ընդգծել է, որ Իսլամական հեղափոխությունից (1979) հետո Իրանում անցկացված բոլոր ընտրությունները եղել են արդար:
Իրանում 11-րդ նախագահական ընտրություններն անցկացվելու են այս տարվա հունիսի 14-ին: Իրանում նախագահն ընտրվում է 4 տարով: