
Մենք 2-3 ամիս առաջ էինք իրազեկվել առաջիկա սադրանքերի մասին. Էրդողան

Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը, ով արդեն իսկ Ստամբուլ է վերադարձել իր հյուսիսաֆրիկյան քառօրյա շրջագայությունից, հայտարարել է, որ կառավարությունը նախապես՝ 2-3 ամիս առաջ, իրազեկված է եղել երկրում առաջիկա «սադրանքների» մասին:
Էրդողանի խոսքերով՝ Թուրքիայում բողոքի ակցիաները կապված են արտաքին ուժերի հետ: Նա հավելել է, որ կառավարությունը չի ակնկալել, որ «Գեզի» այգու վերակառուցումը առիթ կծառայի բողոքի ակցիաների սկսման համար, քանի որ նա շատ մեջ հաջողություններ է արձանագրել շրջակա միջավայրի պահպանման ոլորտում:
Թուրքական ոստիկանության կողմից ցուցարարների նկատմամբ արցունքաբեր գազ կիրառելու հետ կապված՝ Էրդողանը հայտարարել է, որ աշխարհի զարգացած և ոչ մի երկրում դրա վրա արգելք չի դրվել՝ հիշեցնելով, որ ԱՄՆ-ում Wall Street-ի դեպքերի ժամանակ դրա հետևանքով զոհվել էր 17 մարդ: