
Սաակաշվիլին պետք է իր արտասահմանյան այցերը համաձայնեցնի կառավարության հետ. մամուլ

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին իր յուրաքանչյուր արտասահմանյան այցը համաձայնեցնելու է կառավարության հետ: «Պիրվելի» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ համապատասխան որոշումն ընդունվել է Անվտանգության խորհրդի նիստում:
Նիստի մասնակիցները համաձայնության են եկել, որ կառավարությունն իրազեկված է լինելու այն հանդիպումների թեմաների շուրջ, որոնք Վրաստանի նախագահն անցկացնելու է արտասահմանում: Վրաստանի կառավարությունը պետք է տեղյակ լինի նաև նախագահի ապագա պլանների մասին:
Անվտանգության խորհրդի նիստում որոշվել է նաև, որ նախագահն այդ ամենի մասին իրազեկելու է արտգործնախարարին, և որ այդ հանդիպումներին ներկա են գտնվելու ԱԳՆ-ի ներկայացուցիչներ՝ Վրաստանի դեսպանները: