
Ուկրաինան շահագրգռված է Մաքսային միության հետ հատուկ հարաբերություններ ունենալում. Վիկտոր Յանուկովիչ

РБК-ի փոխանցմամբ՝ Ուկրաինան շահագրգռված է Մաքսային միության հետ նոր մոդելի հարաբերությունների ձևավորմամբ, ինչը ենթադրում է հատուկ հարաբերություններ փոխադարձ շահերի ոլորտում: Այս մասին նշված է Գերագույն ռադային Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի երեկ հղած ամենամյա ուղերձում:
Այս մասին հայտնել է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը: Ուղերձում Յանուկովիչն ընդգծել է, որ Ուկրաինայի ազգային շահերը կայանում են գործընկերների հետ ռազմավարական հարաբերությունների և արտաքին տնտեսական բազմավեկտոր համագործակցության պահպանմամբ:
Յանուկովիչը հավելել է, որ Ուկրաինայի համար կարևոր է առաջարկել Մաքսային միության հետ այնպիսի հարաբերությունների տեսլական, որը չի հակասի պետության եվրաինտեգրմանը:
Նախագահի կարծիքով՝ Ուկրաինայի իշխանությունների համար անհետաձգելի ու կարևոր առաջադրանք է Մաքսային միության երկրների և առաջին հերթին Ռուսաստանի հետ առևտրա-տնտեսական կապերի այնպիսի փոխընդունելի ռեժիմի կառուցողական որոնումը, որը հնարավորություն կտա պահպանել առևտրի ծավալները և իրականացնել համատեղ արտադրական նախագծեր: