
Տրանսպորտը 5%-ից ավելի չի կարող թանկանալ

ՀԾԿՀ-ի նիստում այսօր անդրադարձ եղավ նաեւ տրանսպորտի սակագների թանկացման խնդրին` որպես հետեւանք գազի սակագնի բարձրացման:
Այս հարցի շուրջ հետաքրքրաշարժ դիտարկում արեց ՀԾԿՀ-ի նախագահ Ռոբերտ Նազարյանը:
Եթե հաստատվի ՀԾԿՀ-ի առաջարկած գազի սակագինը, ապա դա տրանսպորտի գնի վրա կարող է ազդել ընդամենը 5 տոկոսով: Նման եզրակացության, ըստ ՀԾԿՀ-ի նախագահ Ռոբերտ Նազարյանի, հանգել են հանձնաժողովի մասնագետները` համապատասխան հաշվարկների արդյունքում: Իսկ հաշվարկվել է մասնավորապես, թե ինչպիսի ազդեցություն կունենա սպավող թանկացումը գազալցակայաններում վաճառվող գազի գնի վրա:
«Մեր գնահատմամբ, ընդամենը 5 տոկոսի ազդեցություն կարող է ունենալ»,- հայտարարեց Ռ.Նազարյանը` հավելելով. «թե տրանսպորտը ինչու 2 անգամ կթանկացնի, 1.7 անգամ, թե 1.9 անգամ, գազի հետ պետք չէ կապել»:
Փաստինֆո